ԱՄՆ կոնգրեսականները հավանություն են տվել ԱՄՆ 2025 ֆինանսական տարվա (սկսվել է հոկտեմբերի 1-ին) բյուջեի նախագծին 884 մլրդ դոլարի չափով։ Նիստի հեռարձակումը վարել են Ներկայացուցիչների պալատի կայքում։

Ինչպես սպասվում է, Միացյալ Նահանգների Կոնգրեսի Սենատը հավանություն կտա բյուջեի նախագծին հաջորդ շաբաթ, ինչից հետո այն կստորագրի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Նախագծի տեսքտում (1,8 հազար էջ) Պենտագոնի վերաբերյալ նորից ներառվել է «այն անձանց հետ պայմանագրերի կնքման արգելքը, որոնք իրականացնում են գործողություններ հանածո վառելիքով, Ռուսաստանի Դաշնության կառավարության կամ ռուսական էներգետիկ հատվածի հետ»։

Կոնգրեսը նաեւ արգելում է գործադիր իշխանությանը ՌԴ-ի հետ տեղեկություն փոխանակել, ինչպես պահանջում է ռուս-ամերիկյան պայմանագիրը ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման մասին (ՀՍԿՍ)։ Այնուամենայնիվ, փաստաթղթի տեքստում բացառություն կարվի, եթե պաշտպանության նախարարը եւ պետքարտուղարը տեղեկացնեն  օրենսդիրներին այն մասին, որ «Ռուսաստանի Դաշնությունը Միացյալ Նահանգներին տրամադրում է նման տեղեկություն՝ ՀՍԿՍ պահանջների համապատասխան, կամ ՌԴ այդպիսի տեղեկությունները միակողմանի կարգով համապատասխանում են ԱՄՆ ազգային շահերին»։