Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը 2025թ. բանակցություններ կվարի ԵՄ ղեկավարների հետ պաշտպանության ոլորտում համագործակցության վերաբերյալ։ Այդ հանդիպումը կլինի առաջինը միությունից 2020թ. Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո, տեղեկացրել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին։

Նրա տեղեկացմամբ՝ դեկտեմբերի 12-ին Եվրոպայի խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան կհանդիպի Սթարմերի հետ եւ պաշտոնապես նրան կհանձնի հանդիպման հրավերը, որը պետք է տեղի ունենա 2025թ. փետրվարի 3-ին Բելգիայում։ Ինչպես նշել են անունը չնշած բրիտանական պաշտոնյաները, վարչապետը կընդունի հրավերը։ Սպասվում է, որ նա միջոցառման ժամանակ կստորագրի նոր համաձայնագիր ԵՄ-ի հետ գործընկերության մասին անվտանգության ոլորտում։ Թերթի գնահատականներով՝ Լոնդոնի եւ Բրյուսելի փոխգործակցության ակտիվացումը վկայում է նրանց հարաբերությունների բարելավման մասին։

Կոշտան եւ Սթարմերը մտադիր են նաեւ քննարկել ԵՄ-Մեծ Բրիտանիա գագաթաժողովի անցկացման օրը, որը նախատեսված է 2025թ. առաջին կեսին։ Այդ միջոցառումը կանցկացվի հարաբերությունների վերալիցքավորման շրջանակում՝ միությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո։ Կքննարկվեն երկու կողմերի միջեւ առեւտրային պատնեշների նվազեցման հարցերը։ Թերթի աղբյուրները եվրոպացի պաշտոնյաների թվից ընդգծել են, որ առայժմ վաղ է հարաբերությունների վերալիցքավորման առարկայական քննարկում սկսել։

Բրիտանիան Եվրամիությունից վերջնականապես դուրս է եկել 2021թ. հունվարի 1-ին, Brexit-ի գործընթացն սկսվել է 2020թ.։