Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ավելանում է եվրոպական երկրների ապակառուցողական հռետորաբանությունը Բելառուսի հանդեպ աշխարհի տարբեր տարածաշրջաններում հակամարտային պոտենցիալի կուտակման ֆոնին։

«Ավելանում է եվրոպական երկրների ապակառուցողական հռետորաբանությունը Բելառուսի հանդեպ։ Ինչը վկայում է չդադարող փորձերի մասին՝ սասանելու ներքաղաքական իրավիճակը մեր երկրում»,- Լուկաշենկոյի խոսքերը՝ ասված հանրապետության Անվտանգության խորհրդի նիստում, մեջբերել է  «ԲելՏԱ» գործակալությունը։ «Մեկ անգամ եւս ցանկանում եմ ընդգծել. մենք չպետք է ինքնահանգստանանք ոչ մի դեպքում»։

Նրա խոսքով՝ վերջին տարիներին ռազմաքաղաքական դրությունը երկրի շուրջ փոխվել է եւ, ցավոք, ոչ դեպի լավը։ «Ինչպես մենք բոլորս նկատում եւ փաստում ենք, առաջին հերթին՝ ռազմական մասնագետները։ Գաղտնիք չէ, որ ընթացիկ պահի գլխավոր միտումը հակամարտային պոտենցիալի կուտակումն է աշխարհի տարբեր տարածաշրջաններում»,- ասել է նա։