ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ աֆրիկյան երկու երկիր շուտով կներկայացվի որպես Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ։

«Աֆրիկյան պետությունների Անվտանգության խորհուրդ մտնելու ամենալուրջ խոչընդոտները հաղթահարված են, ձեռք է բերվել կոնսենսուս», - ընդգծել է Գուտերեշը մայրցամաքի հարավ կատարած շրջագայության ժամանակ, հաղորդում է «Российская газета»-ն: Նա խոստացել է, որ Անվտանգության խորհրդի ընդլայնումը կավարտվի մինչև իր մանդատի ավարտը՝ 2026թ.-ը։

Թե որ երկրները կդառնան մշտական ​​անդամներ, կորոշի Աֆրիկյան միությունը, որտեղ ներկայացված է այս աշխարհամասի 55 պետություն։