Օսլոյի Աշխարհի հետազոտման ինստիտուտի պրոֆեսոր Օլա Տունանդերը եկել է եզրակացության, որ այնպիսի մասշտաբային չարագործություն, ինչպիսին իրագործեց նորվեգացի ահաբեկիչ Բրեյվիկը, անհնար է առանց պետական ուժերի մասնակցության եւ այդ համատեքստում դա նույնպես պետք չի բացառել: Այդ պետությունն, ըստ գիտնականի, կարող է լինել Իսրայելը:
Այնուհետեւ հոդվածում նա ներկայացրել է նորվեգիայի եւ Իսրայելի հարաբերությունների ժամանակագրությունը, նշելով, որ Իսրայելին բոլորովին դուր չի գալիս, որ Նորվեգիան մտադիր է ճանաչել Պաղեստինի ինքնիշխանությունը, գրում է MIGnews.com-ը:
Պրոֆեսորը հատուկ ընդգծել է խորհրդանշական ամսաթիվը, երբ Բրեյվիկն իրագործել է զանգվածային սպանությունները` հուլիսի 22:
Տունանդերը հիշեցրել է, որ 1973 թվականի հուլիսի 22-ին «ՄՈսադի» գործակալները Լիլիհամեր քաղաքում գնդակահարել են մարոկկացի մատուցող Ահմեդ Բուչիկիին, նրան շփոթելով պաղեստինյան ահաբեկչական «Սեւ սեպտեմբեր» խմբավորման առաջնորդ Ալի Հասան Սալամեհի հետ: Իսրայելական մամուլը գրել է, որ Բուչուկիին, իսկապես, սպանել են «Մոսադի» գործակալները, բայց ոչ թե հուլիսի 22-ին, այլ` 21-ին:
Երկրորդ ամսաթիվն, ըստ Տունանդերի, ավելի կարեւոր է. «Իրգունա» խմբավորման գրոհայինները 1946 թվականի հուլիսի 22-ին պայթեցրել են Երուսաղեմի «Քինգ Դեվիդ» հյուրանոցը:




























