Նավթի գնանշումները երեքշաբթի բարձրացել են՝ վերականգնելով նախօրեին կրած վնասները։
Brent նավթի փետրվարյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,95 դոլարով (1,3 տոկոս)՝ մեկ բարելը 73,58 դոլար։
WTI-ի փետրվարյան ֆյուչերսները Նյու Յորքի NYMEX ապրանքային բորսայի էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,86 դոլարով (1,2 տոկոս)՝ մեկ բարելը 70,1 դոլար։




























