ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնը, որը հոսպիտալացվել էր ջերմության պատճառով, երեքշաբթի՝ դեկտեմբերի 24-ին, դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին ասել է Քլինթոնի գրասենյակի ներկայացուցիչ Անհեն Ուրենյան։

Քլինթոնի գրասենյակը նշել է, որ ԱՄՆ նախկին նախագահը դուրս է գրվել Ջորջթաունի MedStar համալսարանական հիվանդանոցից «գրիպի դեմ բուժումից հետո»։

Քլինթոնը երախտագիտություն է հայտնել իրեն ցուցաբերված խնամքի եւ մաղթանքների համար։

«Նա իր ամենաջերմ մաղթանքներն է հղում բոլորին՝ ուրախ եւ առողջ տոնական սեզոն ցանկանալով», - ավելացրել է Ուրենյան:

78-ամյա Քլինթոնը երկուշաբթի կեսօրին հոսպիտալացվել էր բուժզննման համար՝ ջերմության բարձրացումից հետո: