Թայվանի Զինված ուժերը տեղեկացրել են կղզուն չինական բանակի հինգ նավի մոտենալու մասին։ Այս մասին տեղեկացրել է Թայվանի ՊՆ-ն X-ում։
«Չինական բանակի 5 նավ, որոնք գործում են Թայվանի շուրջ, հայտնաբերվել են այսօր առավոտյան ժամը 6-ին»,- նշվել է հաղորդագրությունում։ Թայվանի Զինված ուժերը «հետեւել են իրավիճակին եւ արձագանքել համապատասխան ձեւով», նշվել է տեքստում։
Գերատեսչությունը նշել է, որ ի տարբերություն նախորդ օրերի՝ չինական բանակի ոչ մի ինքնաթիռ չի հայտնաբերվել։



























