Ճապոնիայի կառավարությունը հաստատել է 2025 ֆինանսական տարվա (սկսած 2025 թվականի ապրիլին) բյուջեի նախագիծը՝ 115,54 տրիլիոն իեն (մոտ 731,28 միլիարդ դոլար) չափով։ Այս մասին հայտարարել է Նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոշիմասա Հայաշին։

Բյուջեի նախագծով նախատեսվում է պաշտպանական ծախսերի ռեկորդային ծախսեր, որոնք երկրի պատմության մեջ առաջին անգամ կգերազանցեն 8 տրիլիոն իենը (մոտ 50,6 մլրդ դոլար)։ Ռազմական բյուջեի ավելացումը տեղի է ունենում որպես պաշտպանական կարողությունների զարգացման և հարվածային զենք ընդունելու՝ կառավարության կողմից հաստատված ռազմավարության մաս:

Սոցիալական ապահովության ծախսերը կհասնեն ռեկորդային 38,3 տրիլիոն իենի (մոտ 242,9 միլիարդ դոլար)՝ բնակչության ծերացման պատճառով:

Հարկային եկամուտների ավելացումը կնվազեցնի պետական ​​պարտատոմսերի թողարկումը մինչև 28,65 տրիլիոն իեն (181,7 միլիարդ դոլար), սակայն Ճապոնիան դեռևս կանգնած է պետական ​​պարտքի ծանր բեռի առաջ, քանի որ նման փոխառությունները կազմում են ծախսերի գրեթե մեկ քառորդը: