Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը համաձայնել է ազատ արձակել 34 պատանդների իսրայելական ցուցակից՝ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի առաջին փուլի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Asharq հեռուստաալիքը՝ վկայակոչելով արմատական ​​կազմակերպության աղբյուրին։

Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայացրած եւ ՀԱՄԱՍ-ի կողմից հաստատված ցուցակը համապատասխանում է բանակցությունների վերջին փուլի ընթացքում համաձայնեցված չափանիշներին։ Այն ներառում է Գազայի հատվածում պահվող կանանց, երեխաներին և հիվանդներին: Ինչպես նշվում է, շարժումը համաձայնել է ազատ արձակել այս պատանդներին, սակայն մոտ մեկ շաբաթ կպահանջվի՝ հստակ որոշելու՝ նրանք ողջ են, թե ոչ։