Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հետ՝ հայտնում է Anadolu-ն։
Թուրքիայի նախագահի՝ հաղորդակցությունների տնօրինության ադմինիստրացիայի տարածած հաղորդագրության համաձայն՝ զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Թուրքիայի և Իտալիայի միջև երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ հարցեր։
Էրդողանը գոհունակությամբ նշել է, որ անցյալ տարի Թուրքիայի և Իտալիայի միջև երկկողմ առևտրի ծավալը կազմել է 32 միլիարդ դոլար։ Նրա խոսքով՝ այդ ցուցանիշը կարելի է ավելացնել առեւտրա-ներդրումային հարաբերությունների զարգացման միջոցով։
Թուրքիան Իտալիայի հետ համագործակցության ընդլայնման գործընթացում է բազմաթիվ ոլորտներում, մասնավորապես պաշտպանական արդյունաբերության և էներգետիկայի ոլորտներում՝ գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նա նաև ընդգծել է, որ առանց ժամանակ կորցնելու կարևոր է միջոցներ ձեռնարկել Սիրիան վերականգնելու համար։ Նրա կարծիքով՝ այս գործընթացում Սիրիայի դեմ պատժամիջոցների վերացումը և Իտալիայի ղեկավարությունը օգուտ կբերեն այս գործընթացին։




























