ԱՄՆ-ը հայտարարել է 25 միլիոն դոլար պարգևավճար Վենեսուելայի առաջնորդ Մադուրոյի ձերբակալության համար, ով այսօր սկսեց իր երրորդ նախագահական ժամկետը՝ հայտնում է BBC-ն։

Որոշումը, ինչպես նաև Վենեսուելայի առաջնորդի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը հայտարարվել է այն օրը, երբ Մադուրոն երրորդ անգամ նախագահական երդում տվեց։

ԱՄՆ իշխանությունները Մադուրոյին մեղադրում են թմրանյութերի մաքսանենգությանը ներգրավվածության մեջ։ Նախկինում նրանք 15 մլն դոլար պարգևատրում էին առաջարկել՝ նրան ձերբակալելու հնարավորություն տվող տեղեկությունների համար։

ԱՄՆ-ը, ԵՄ-ն և շատ այլ երկրներ չեն ճանաչում Մադուրոյին որպես ընտրությունների օրինական հաղթող և երկրի նախագահ են համարում ընդդիմության առաջնորդ Էդմունդո Գոնսալեսին։

Նրանք համոզված են, որ Մադուրոն իր օգտին կեղծել է հուլիսյան քվեարկության արդյունքները։