Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոն շաբաթ օրը հայտարարել է, որ ինքը քաղաքական հետապնդման զոհ է, երբ իր կնոջն ուղեկցել է Բրազիլիայի օդանավակայան՝ հաջորդ շաբաթ մասնակցելու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալությանը, հայտնում է Associated Press-ը:
Բրազիլիայի Գերագույն դատարանը հինգշաբթի օրը մերժեց Բոլսոնարոյի անձնագիրը ժամանակավորապես վերականգնելու խնդրանքը, որպեսզի նա կարողանա մեկնել երդմնակալության արարողությանը, որոշելով, որ Բոլսոնարոն ներկայումս չունի այնպիսի պաշտոն, որը թույլ կտա նրան ներկայացնել Բրազիլիան միջոցառմանը:
Դատավոր Ալեքսանդր դե Մորաեսը նաև իր վճռում ասել է, որ նախկին նախագահը չի կարողացել պատշաճ կերպով դատարանին ապացուցել, որ իրեն հրավիրել են։
Բոլսոնարոն օդանավակայանում լրագրողներին ասել է, որ «վրդովված է» և «դեռ ցնցված» որոշումից։
«Ակնհայտ է, որ շատ լավ կլիներ, որ գնայի: Նախագահ Թրամփին դա դուր կգա, ասել է Բոլսոնարոն,- «Բայց ես բախվում եմ հսկայական քաղաքական հետապնդումների մեկ անձի կողմից»:
Նախկին նախագահի մոտ 20 կողմնակիցներ գտնվել են այն օդանավակայանում, որտեղ Միշել Բոլսոնարոն նստել է իր ինքնաթիռը դեպի ԱՄՆ։
Բրազիլիայի նախկին նախագահը կնոջն ուղեկցել է Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությանը

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























