ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ Անվտանգության խորհուրդը ուշացել է բարեփոխումների համար։
Չորեքշաբթի օրը Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում ելույթ ունենալով՝ համաշխարհային կազմակերպության ղեկավարը նշել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը պետք է ավելի ներկայացուցչական դառնա։
Նրա խոսքով, ներկայումս Անվտանգության խորհրդում հինգ երկրներից երեքը ներկայացված են եվրոպական մայրցամաքի պետություններով։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներն են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Չինաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան։





























