Reuters-ի հաղորդմամբ՝ Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն չորեքշաբթի օրը Օսլոյում լեհ գործընկերոջ հետ հանդիպումից հետո մամուլի ասուլիսում հայտարարել է, որ Նորվեգիան և Լեհաստանը կհաստատեն էներգետիկ ոլորտում ռազմավարական գործընկերություն:
«Մենք մեր պետական ծառայողներին կխնդրենք հետևել դրան՝ համաձայնագիր կնքելու համար, սա կարևոր է անվտանգության, առևտրի և արդյունաբերական համագործակցության համար»,- ասել է Ստյորեն՝ առանց մանրամասներ հաղորդելու:
ԵՄ անդամ չհանդիսացող Նորվեգիան արդեն գազ է արտահանում Լեհաստան Բալթիկ խողովակաշարով:





























