ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Իրի հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 28-ին: Այս մասին հաղորդել է Հյուսիսային Կորեայի պետական հեռուստատեսությունը: Հուղարկավորման հանձնաժողովը, որի կազմում 232 մարդ է ընդգրկված, գլխավորում է առաջնորդի ժառանգը` նրա կրտսեր որդի Կիմ Չեն Ընը, տեղեկացնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Երկրի իշխանությունն ամբողջությամբ անցել է Կիմ Չեն Ընին, որը Կենտրոնական ռազմական կոմիտեի նախագահի տեղակալն է:

Հաղորդագրության համաձայն` Կիմ Չեն Իրի աճյունը  կտեղակայվի Փհենյանի դամբարանում, որտեղ հանգչում է նրա հայրը` ԿԺԴՀ հիմնադիր Կիմ Իր Սենը: Հուղարկավորությանը օտարերկրյա պատվիրակություններ չեն հրավիրվի:

Երկրում սուգը պաշտոնապես կշարունակվի դեկտեմբերի 27-29-ը: