ԿԺԴՀ-ի Պետական կենտրոնական հեռագրային գործակալությունը Կիմ Չեն Ընին` Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության առաջնորդ Կիմ Չեն Իրի փոքր որդուն, անվանել է «խոշոր ժառանգորդ»:
Համաձայն, Կորեայի Պետական կենտրոնական հեռագրային գործակալության, Կիմ Չեն Ընը հանդիսանում է Հյուսիսային Կորեայի «չուչխենյան հեղափոխական գաղափարների կրողն ու կուսակցության, բանակի, ժողովրդի խոշոր ժառանգորդը»:
«Ռիա Նովոստիի» հաղորդմամբ, Հյուսիսային Կորեայի նոր առաջնորդը Կիմ Չեն Ընը շարունակում է գաղտնի կերպար մնալ արտաքին աշխարհի համար: Իր պապիկի` Կիմ Իր Սենի հետ արտաքին նմանությանը զուգահեռ նրա մասին հավաստի ոչինչ հայտնի չէ, թեեւ Հարավային Կորեայում տեղեկություններ են հայտնվել այն մասին, որ Կիմ Չեն Ընը ուսուցում է ստացել արտերկրում:
«Չուչխեի» գաղափարները կառուցվել են Կին Իր Սենի գաղափարախոսության հիման վրա:
«Ընկեր Կիմ Չեն Ընի ղեկավարությամբ մենք ուժով եւ ոգեւորությամբ հաղթահարում ենք ցավը եւ դեռ ավելի համառորեն ենք պայքարելու չուչխենյան հեղափոխության հաղթանակի համար»,-նշվում է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր` դեկտեմբերի 19-ին, Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության պետական հեռուստաընկերությունը հաղորդել է հյուսիսկորեական առաջնորդ Կիմ Չեն Իրի մահվան մասին: Կիմ Չեն Իրը մահացել է դեկտեմբերի 17-ին` 69 տարեկան հասակում, ֆիզիկական եւ մտավոր չափազանց ծանր աշխատանքից:




























