Բրազիլիայի հավաքականի եւ «Ֆլամենգո» ակումբի հարձակվող Ադրիանուն Գրեմանիայի նախկին դարպասապահ Ռոբերտ Էնկեի ինքնասպանությունից հետո խոստովանել է, որ նման բան կարող էր պատահել նաեւ իր հետ: Բրազիլացի ֆուտբոլիստին ժամանակին եւս չի հաջողվել հաղթահարել դեպրեսիան:
«Դա եղավ 2004 թվականին, երբ մահացավ հայրս: Ես դեպրեսիայի մեջ ընկա եւ սկսեցի խմել: Ահա դրանով էլ բացատրվում է իմ ալկոհոլիզմը, չէ որ այդպես ես փորձում էի խուսափել խնդիրներից: Նաեւ անքննությամբ էի տառապում եւ բոլորովին մոռացել էի իմ պարտավորություններն ու պարտականությունները»-հայտարարել է Ադրիանուն:
Խաղացողը նաեւ նշել է, որ «ֆուտբոլի աշխարհում դեպրեսիա կա եւ պետք չէ թերագնահատել այդ իրողությունը»: Պետք է բուժել խաղացողներին, որպեսզի խուսափենք մահացու ճակատագրական ելքերից: Չէ որ ես էլ կարող էի իմ կյանքի հետ վարվել այնպես, ինչպես Ռոբերտ Էնկեն":
Հիշեցնենք, որ Գերմանիայի հավաքականի նախկին դարպասապահ 32-ամյա Ռոբերտ Էնկեն ինքնասպան է եղել նոյեմբերի 10-ին ժամը 20:00-ին՝ իրեն գցելով գնացքի տակ:




























