Անգլիական «Մանչեստեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին իր թիմից հեռանալ չի պատրաստվում: Հիշեցնենք, որ վերջերս լուրեր էին տարածվել, թե Անգլիայի հավաքականի խաղացողի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում որոշ եվրոպական գրանդներ, մասնավորապես Մադրիդի «Ռեալը»: Իսկ «ՄՅու»-ում Ռունիի նախկին գործընկեր Կրիշտիանու Ռոնալդուն օրերս հայտարարել է, թե շատ կցանկանար տեսնել Ռունիին «արքայական ակումբում»՝ իր կողքին խաղալիս: Սակայն Ռունին իրականում մտադիր չէ լքել իր ներկայիս ակումբը:
Եթե միայն ինձ դուրս չհրավիրեն, ես կմնամ ակումբում: Ես դեռ գործող երկամյա պայմանագիր ունեմ, որ մտադիր եմ վաստակել: Ավելին, վստահ եմ, որ մենք բանակցություններ կվարենք պայմանագիրը երկարացնելու ուղղությամբ: Այստեղ ես հնարավորություն ունեմ շատ տիտղոսներ նվաճելու",- հայտարարել է Ռունին:




























