Գերմանիայի ընդդիմության առաջնորդ և հաջորդ կանցլերի պաշտոնի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը կիրակի օրը մտահոգություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝  Մեքսիկայի, Կանադայի և Չինաստանի վրա սահմանած վերջին մաքսատուրքերի կապակցությամբ, հայտնում է Reuters-ը։

«Մաքսատուրքերը երբեք էլ լավ գաղափար չեն եղել առևտրային քաղաքականության մեջ հակամարտությունները լուծելու համար»,- ասել է նա փետրվարի 23-ին կայանալիք ընտրություններից առաջ իր պահպանողական «Քրիստոնեա-դեմոկրատական ​​միություն» կուսակցության համագումարի ժամանակ:

Ըստ Մերցի, մաքսատուրքերի հետևանքները, ի վերջո, «բեռ կդառնան ամերիկացի սպառողների համար» և դրանով իսկ երկրում դիմադրություն կստեղծեն:

Նա հավելել է, որ Եվրամիությունն այժմ պետք է միավորի ուժերը՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների մեջ մտնելու համար։