Թերթը գրում է, որ իր տեղեկությունների համաձայն, առաջիկայում պաշտոնից ազատվելու ՊՆ ռազմական ոստիկանության պետ Արամ Տեր-Սահակյանը, որն այդ պաշտոնը զբաղեցնում է նախորդ տարվա դեկտեմբերի 17-ից` փոխարինելով պաշտպանության փոխնախարար նշանակված, այժմ` ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:
«ՌՈ նոր պետի պաշտոնին հավակնորդների թվում շրջանառվում են ՊՆ վերահսկիչ վարչության պետ Արմեն Սահակյանի, ԱԺ պատգամավոր Առաքել Մոսվիսյանի եւ ՀՀ գլխավոր դատախազության անվտանգության ապահովման վարչության պետ Հովիկ Վարդանյանի անունները: Ըստ մեր աղբյուրի, սակայն, նշված երեքից առավել հնարավոր է Արմեն Սահակյանի թեկնածության հաստատումը»,- գրում է «Երկիր»-ը:




























