Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկի ինքնավար մարզում կոշտ վայրէջք է կատարել Մի-26 բեռնատար ուղղաթիռը: Նախնական տվյալներով, մեկ մարդ մահացել է, եւս մի քանիսը` վիրավորվել:
Ինչպես «ՌԻԱ նովոստիին» հայտնել են ԱԻՆ-ի մարզային կառույցում, ուղղաթիռը թռչում էր դեպի Ուստ-Յագուդսկի հանքավայր, որում եղել է շուրջ 15 տոննա դիզվառելիք: Ուղղաթիռում թռիչքի ժամանակ եղել է 7 մարդ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու փրկարարները:
Մի-26-ը աշխարհում ամենախոշոր տրանսպորտային ուղղաթիռն է:



























