Կոտայքի մարզում, դեկտեմբերի 19-ին, ժամը 19.37-ին ահազանգ է ստացվել, որ Ծաղկաձոր քաղաքի Ջրառատ թաղամասում ավտոբուս է այրվում:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.53-ին, մարվել` 20.21-ին:
Այրվել է Ա.Գրիգորյանին պատկանող «ԿՎԶ» մակնիշի 42 ՍԼ 282 համարանիշի ավտոբուսի սրահը եւ շարժիչի հատվածը:




























