ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 19-ին Մոսկվա քաղաքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ԼՂՀ մշտական ներկայացուցչության դիվանագիտական կազմի հետ:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ընթացքում քննարկվել են ներկայացուցչության գործունեությանը վերաբերող հարցեր:
Նախագահը կոնկրետ հանձնարարականներ է տվել աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ:




























