Մոսկվայում դեկտեմբերի 20-ին տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը եւ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովը:
Նիստերին կմասնակցի աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը:
12.30-ի սահմաններում Կրեմլում մեկնարկում է ՀԱՊԿ ՀԱԽ նիստը, որին կմասնակցեն Ռուսաստանի, Հայաստանի, Ղազախստանի, Ղըրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի ղեկավարները: Նեղ եւ ընդլայնված կազմերով հանդիպումներ տեղի կունենան, ինչից հետո նախատեսվում է համատեղ փաստաթղթերի ստորագրում եւ մամլո ասուլիս:
Այնուհետեւ Ադրբեջանի, Ուկրաինայի նախագահների եւ Մոլդովայի նախագահի պաշտոնակատարի մասնակցությամբ տեղի կունենա ԱՊՀ ղեկավարների ոչ պաշտոնական նիստը: Նախատեսվում է նաեւ համատեղ փաստաթղթերի ստորագրում:
Հայաստանի նախագահի գլխավորած պատվիրակությունը Երեւան կվերադառնա դեկտեմբերի 20-ի երեկոյան:




























