Շտապ օգնություն ՓԲԸ-ի 1-03 ծառայությունում ռումբի կեղծ ահազանգի հեղինակին գտել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 19-ին Շտապ օգնություն ՓԲԸ-ի 1-03 ծառայություն անանուն հեռախոսազանգ է ստացվել, որ մասնաշենքում ռումբ է տեղադրված: Համապատասխան ծառայությունների համատեղ ստուգման արդյունքում պարզվել է, որ ահազանգը կեղծ է:

Հայաստանի ԱԱԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային անվտանգության մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նույն օրը հայտնաբերվել է կեղծ ահազանգի հեղինակ` Մեծ Այրում գյուղի միջնակարգ դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ, 16-ամյա Նվեր Մանվելի Լորսաբյանը:

Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը փոխանցվել են Ոստիկանություն:

«ՀՀ ԱԱԾ-ն եւս մեկ անգամ զգուշացնում է, որ նման արարքների հեղինակները կբացահայտվեն եւ կպատժվեն օրենքի ողջ խստությամբ»,-ասված է ԱԱԾ հաղորդագրության մեջ: