Արգենտինան դուրս կգա Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ), չորեքշաբթի հայտարարել է նախագահի խոսնակ Մանուել Ադորնին, հայտնում է Reuters-ը։

Անցյալ ամիս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման արձակեց՝ Միացյալ Նահանգները դուրս բերելու ՄԱԿ-ի Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից: Թրամփը, որին Արգենտինայի նախագահ Խավիեր Մայլիի համարում է իր մերձավոր դաշնակիցը, որոշել է լքել կազմակերպությունը իր պաշտոնավարման առաջին օրը՝ հունվարի 20-ին։

Մայլին Արգենտինայի կառավարությանը կարգադրել է երկիրը հանել կազմակերպությունից «խոր տարաձայնությունների» պատճառով ԱՀԿ-ի կողմից առողջապահական խնդիրների լուծման, մասնավորապես՝ COVID-19 համավարակի առնչությամբ, հայտարարել է նախագահի խոսնակը՝ վկայակոչելով նախորդ ձախակողմյան կառավարության օրոք Արգենտինայի՝ մի քանի ամիս տևած արգելափակումը:

Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՀԿ-ն չի կարողացել պատշաճ կերպով կարգավորել COVID-19 համավարակը և այլ միջազգային առողջապահական ճգնաժամերը, և որ դա կազմակերպության ամենամեծ ֆինանսավորող Միացյալ Նահանգներից «անարդարացի ծանր» վճարումներ է պահանջել: