Արքայազն Ռահիմ Ալ Հուսեյնին չորեքշաբթի նշանակվել է աշխարհի մահմեդական շիա իսմայիլականների 50-րդ ժառանգական իմամը կամ հոգևոր առաջնորդը՝ իր հոր՝ արքայազն Քարիմ Աղա Խան Չորրորդի կտակը կարդալուց հետո, ասված է Aga Khan Development Network բարեգործական կազմակերպության հայտարարության մեջ:

Նրա հայրը, որը հայտնի է իր շլացուցիչ հարստությամբ և ամբողջ աշխարհում զարգացման ոլորտում իր գործունեությամբ, մահացել է երեքշաբթի Լիսաբոնում, իսմայիլականների իմամի նստավայրում, 88 տարեկան հասակում: 1971 թվականի հոկտեմբերի 12-ին ծնված արքայազն Ռահիմը հանգուցյալ Աղա Խան Չորրոդի և նրա առաջին կնոջ՝ արքայադուստր Սալամայի՝ բրիտանացի նախկին մոդել Սառա Կրոքեր Փուլի ավագ որդին է։ Ամուսիններն ունեին դուստր և երկու որդի, գրում է Reuters-ը։

Արքայազն Ռահիմը ծառայում է Aga Khan Development Network բազմաթիվ գործակալությունների խորհուրդների կազմում և սերտորեն վերահսկում է իսմայիլականների ուսումնասիրությունների ինստիտուտի և իսմայիլականների համայնքի սոցիալական կառավարման հաստատությունների աշխատանքը:

Իսմայիլականությունը մի քանի իմամների, ներառյալ՝ մ.թ. 765 թվականին մահացած Իմամ Իսմայիլին մեծարող շիա մահմեդական աղանդ է: