ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Հորդանան գետի Արևմտյան ափում բռնությունների աճի կապակցությամբ։

«Ես չափազանց անհանգստացած եմ իսրայելցի վերաբնակիչների կողմից բռնությունների աճով և պաղեստինցիների իրավունքների այլ խախտումներով»,- ընդգծել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ «պետք է հարգել միջազգային իրավունքը եւ վերջ տալ պաղեստինյան տարածքների օկուպացիային»։

Գուտերեշը հիշեցրել է, որ այս փաստն արդեն հաստատել է Միջազգային դատարանը։ ՄԱԿ-ը կոչ է անում միջազգային հանրությանը աջակցել Պաղեստինի ինքնավարությանը միասնության, տարածքային ամբողջականության վերականգնման և կառավարման համակարգի զարգացման գործում։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում Գազայի հատվածի վերականգնմանը։

Փետրվարի 4-ին Թրամփը Սպիտակ տանը կայացած բանակցություններից հետո Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասաց, որ Միացյալ Նահանգները դիտարկում է Գազայի հատվածի երկարաժամկետ տիրապետումը՝ այն զարգացնելու համար՝ ի շահ Մերձավոր Արևելքում խաղաղության: Նա նաև հանդես է եկել պաղեստինցիներին անկլավից տարածաշրջանի այլ երկրներ տեղափոխելու օգտին, որոնք, ըստ նրա, կարող են վճարել դրա համար: Թրամփը նաև նշել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է իր զորքերը Գազա ուղարկել, եթե դա անհրաժեշտ համարի։