NEWS.am գործակալությունը 2011թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակի իր տարբերակում առաջինը նշել է աշխարհի թիմային չեմպիոնի տիտղոսն առաջին անգամ  նվաճած շախմատի Հայաստանի հավաքականի առաջին համար, համաշխարհային դասակարգման երրորդ համար, Լեւոն Արոնյանին (2802):

Հաջորդ տեղերում հետեւյալ մարզիկներն են.

2.Արսեն Ջուլֆալակյան, Ստամբուլում կայացած հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

3.Ռոման Ամոյան` հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն

4.Յուրա Մովսիսյան` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

5.Հենրիխ Մխիթարյան` ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքական

6.Հակոբ Առաքելյան` սամբոյի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

7.Վաչիկ Վարդանյան` սամբոյի Եվրոպայի չեմպիոն

8.Հռիփսիմե Խուրշուդյան` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

9.Արայիկ Միրզոյան` ծանրամարտի Եվրոպայի փոխչեմպիոն

10.Հարություն Մերդինյան` մարմնամարզության Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր

Մարզական  լրագրողների  ֆեդերացիայի  հարցման  արդյունքում` լավագույն  տասնյակը  հետեւյալ  տեսքն  ունի:

1. Ռոման Ամոյան                                     

2. Արսեն Ջուլֆալակյան                         

3. Լևոն Արոնյան                                                 

4. Հենրիխ Մխիթարյան                                         

5. Աղասի Աղասյան` Համաշխարհային ուսանողական խաղերի չեմպիոն, ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող                               

6.Արթուր Ալեքսանյան` հունահռոմեական ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն                            

7.Յուրա Մովսիսյան                                          

8.Հարություն  Մերդինյան                

9.Վլադիմիր Սարուխանյան`  բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր                        

10.Մուսա Մուրթազալիեւ`  ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի փոխչեմպիոն