Թուրքմենական կողմը թուրքական նավթագազային BOTAŞ ընկերության հետ համաձայնեցրել է Իրանի տարածքով իր գազի տարանցումը SWAP սխեմայով։ Դրա մասին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ 

«Մեր երկրները երկար տարիներ համագործակցում են վառելիքի և էներգետիկայի ոլորտում», -նշել է «Հալկ Մասլահաթ»-ի նախագահը և հայտարարել BOTAŞ ընկերության հետ թուրքմենական բնական գազի տարանցման շուրջ SWAP-ի միջոցով Իրանի տարածքով Թուրքիա տարանցելու մասին»,- ըստ TDH-ի՝ ասված է հաղորդագրության մեջ։

Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը միաժամանակ հայտնել է, որ էլեկտրաէներգիայի ոլորտում համագործակցությունը մեծացնելու համար Թուրքմենստանն առաջարկել է ըստ Մերի-Մաշհադ էլեկտրահաղորդման գծի նախագծի՝ Մարի մարզի հիդրոէլեկտրակայանից մինչև իրանական սահման մի հատված կառուցել: Ինչպես նշվում է, իրանական կողմի հետ արդեն տեղի են ունեցել անհրաժեշտ բանակցություններն ու ստորագրվել է համապատասխան փաստաթուղթ. նախատեսվում է, որ նախագիծը կիրականացնեն իրանական ընկերությունները։