Սենեգալում բանակի ու ապստամբների միջեւ տեղի ունեցած մարտերի արդյունքում Կազամանսի 13 մարդ է մահացել: Գրոհայինները հարձակվել են Կազամանսի վարչական կենտրոն Զիգինշորայից 40 կմ հեռավորության վրա գտնվող կառավարական զորքերի բազայի վրա:
Բացի այդ, ապստամբները նռնականետերից կրակ են բացել կառավարական զորքերին օգնության շտապող մեքենայի վրա, հաորդում է «ՍԱՊԱ» գործակալությունը:
Կազամանսը մարզ է Սենեգալի հարավում` բնակեցված հիմնականում քրիստոնյա գյուղացիներով, իսկ երկրի մնացած մասում բնակչությունը մահմեդական է: Նրանց միջեւ պարբերաբար էթիկ, կրոնական եւ տնտեսական հակասություններ են ծագում:




























