ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտարարել է, որ այսօրվանից՝ փետրվարի 13-ից, առեւտրային գործընկերների համար հայելային մաքսատուրքեր են սահմանվելու։
«Երեք հրաշալի շաբաթ, գուցե լավագույնը պատմության մեջ, բայց այսօր գլխավորն է՝ փոխադարձ տուրքեր!!! Ամերիկան կրկին հզոր դարձնենք!!!» - գրել է Դոնալդ Թրամփը։
Ավելի վաղ, ԱՄՆ նախագահը հրամանագրեր է ստորագրել Կանադայից և Մեքսիկայից ներմուծման համար 25% մաքսատուրքեր սահմանելու և Չինաստանից ներմուծման համար լրացուցիչ 10% մաքսատուրքեր սահմանելու մասին։
Միաժամանակ, Կանադայից էներգառեսուրսների վրա մաքսատուրքը կազմում է 10%։
Երկուշաբթի օրը Թրամփը մեկ ամսով կասեցրել է մեքսիկական ապրանքների ներմուծման մաքսատուրքերը՝ սպասելով երկրի իշխանությունների հետ բանակցություններին։
Թրամփը հայտարարել է առևտրային գործընկերներից ներմուծման հայելային տուրքերի ներմուծման մասին

Հասանելի է
русскийԹեմա
Տեղադրություն




























