ԱՄՆ վարչակազմը մտադիր է Հնդկաստանին F-35 կործանիչներ մատակարարել՝ հուսալով, որ այն կավելացնի ամերիկյան զենքի գնումները «շատ միլիարդավոր» դոլարներով։ Այս մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։

«Այս տարվանից մենք միլիարդավոր դոլարներով ավելացնում ենք Հնդկաստանին պաշտպանական միջոցների վաճառքը, ինչպես նաև ճանապարհ հարթում Հնդկաստանին, ի վերջո, F-35 «ցածրնկատելի» կործանիչ տրամադրելու համար», - ասել է պետության ղեկավարը։