Մյունխենի անվտանգության համաժողովում, որն այսօր բացվել է, ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ.Վենսը կարող է հայտարարել Եվրոպայից ամերիկյան զորքերի զանգվածային դուրսբերման մասին։ Այս մասին հայտարարել է համաժողովի ղեկավար Քրիստոֆ Հոյսգենը, փոխանցում է Bild-ը։

Նա նշել է, որ Վաշինգտոնն ակնկալում է, որ Եվրոպան ավելի մեծ ներդրում կունենա իր պաշտպանունակության մեջ։

Համաժողովից առաջ կանցլերի թեկնածու Ֆրիդրիխ Մերցը նույնպես ակնկալիք է հայտնել, որ Վանսը «կոշտ հայտարարություն» կանի Գերմանիայի և եվրոպական երկրների վերաբերյալ։ «Այս համաժողովը դեռ երկար կհիշվի»,- ասել է նա լրագրողներին։