«Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպան եղած դատապարտյալը երկտող է թողել:

Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 24-ամյա Սահակ Ավետիսյանը դեկտեմբերի 20-ին, ժամը 14.30-ի սահմաններում, կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել: Այս մասին հաղորդում է ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժինը:

Սահակ Ավետիսյանը 2007 թվականի հունվարի 31-ին, Արարատի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի (սպանություն) 7, 8  եւ 11-րդ կետերով, 165 հոդվածի 4-րդ մասով ինչպես նաեւ` 175 հոդվածի 3-րդ մասով (ավազակություն) դատապարտվել էր 15 տարի ազատազրկման:

Սահակ Ավետիսյանը երկտող է թողել, որով խնդրում է մահվան համար ոչ ոքի չմեղադրել` հավելելով, որ ինքն ընտանեկան խնդիրներ ունի: