ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքի հարցազրույցում մեկնաբանել է հիմնական լրատվամիջոցների հերթական քննադատությունը՝ Կառավարության արդյունավետության բարձրացման դեպարտամենտի (DOGE) ղեկավար Իլոն Մասկի հետ իր հարաբերությունների առումով։

«Դա պարզապես ակնհայտ է: Նրանք այնքան վատն են այս հարցում: Առաջ ես կարծում էի, որ դա նրանց մոտ լավ է ստացվում: Իրականում վատ է ստացվում, քանի որ եթե նրանց մոտ դա լավ ստացվեր, ես երբեք նախագահ չէի դառնա»,- ասել է Թրամփը։

Հեռուստաալիքի հաղորդավարի խոսքով՝ Թրամփի եւ Մասկի հասցեին հնչող քննադատությունը փորձ է «կռվեցնելու» իրենց եւ ստիպելու «սկսել ատել միմյանց»։

Թրամփը «կռվեցնելու» փորձերին պատասխանել է՝ ասելով. «Ես դա մշտապես տեսնում եմ... Առհասարակ, Իլոնը զանգահարել է ինձ, նա ասել է. «Նրանք փորձում են կռվեցնել մեզ»։ Ես պատասխանեցի. «Բնավ»։

Ավելի վաղ ամերիկյան մի շարք լրատվամիջոցներ եւ դեմոկրատներ հանդես էին եկել Մասկի դեմ քննադատությամբ՝ նրան մեղադրելով նախագահական լիազորությունների յուրացման մեջ DOGE-ի միջոցով, եւ Tesla-ի համահիմնադրին փակցրել էին «նախագահ Իլոն Մասկ» պիտակը, նշել է Fox News-ը։