Ազատ արձակված պատանդներ Սագուի Դեկել-Չենը, ՌԴ քաղաքացի Սաշա Տրուֆանովը եւ Յաիր Հորնը հատել են Իսրայելի սահմանը պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման կողմից 498 օր գերության մեջ պահվելուց հետո, գրել է Times of Israel-ը՝ հղում կատարելով իսրայելական բանակին (ՑԱԽԱԼ):
Երեքն էլ Գազայի հատվածից դուրս են բերվել իսրայելական հատուկ ջոկատայինների կողմից Կարմիր խաչի կողմից նրանց հանձնվելուց հետո։
ՑԱԽԱԼ-ը նրանց հասցրել է սահմանից ոչ հեռու գտնվող օբյեկտ՝ նախնական ֆիզիկական եւ հոգեբանական զննման եւ ընտանիքի անդամների հետ հանդիպման համար։





























