Օրերս ավարտվեց նոյեմբերի 4-ին Մոսկվայում մեկնարկած Միխայիլ Տալի հուշամրցաշարը։ Վերջին տուրում հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հանդիպեց աշխարհի ամենաուժեղ շախմատիստներից մեկի՝ Վիշվանաթան Անանդի հետ։ Արոնյանը մեծ առավելությամբ 25-րդ քայլին սեւերով կարողացավ ստիպել հանձնվել աշխարհի չեմպիոնին։

Մյուս խաղերում գրանցվեցին հետեւյալ արդյունքները. Լեկո-Կառլսեն 0։1, Պոնոմարյով-Մորոզեւիչ 1։0, Իվանչուկ-Կրամնիկ, Սվիդլեր-Գելֆանդ՝ ոչ ոքիներ։

Մրցաշարային աղյուսակը հետեւյալ տեսքն ունի. 1. Կրամնիկ-6 միավոր, 2. Իվանչուկ-5.5 միավոր, 3. Կառլսեն-, 4-5. Արոնյան, Անանդ 5-ական միավոր, 6. Գելֆանդ 4.5 միավոր, 7. Պոնոմորյով-4 միավոր, 8. Սվիդլեր- 3.5, 9-10 Լեկո, Մորոզեւիչ-3-ական միավոր։