ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծիք է հայտնել, որ իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի՝ ուկրաինական ճգնաժամի կարգավորման շուրջ բանակցելու ցանկության բացակայությունը «մեծ խնդիր» կլինի Վաշինգտոնի համար, սակայն Ռուսաստանի ղեկավարը ձգտում է խաղաղության։

«Ոչ, ես կարծում եմ, որ նա (Պուտինը) ցանկանում է դադարեցնել, և դա իմ հարցն էր նրան, որովհետև եթե նա շարունակեր, դա մեծ խնդիր կլիներ մեզ համար, և դա մեծ խնդիր կլիներ ինձ համար»,- ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տան մամուլի ծառայության հետ զրույցում։

«Կարծում եմ, որ նա ցանկանում է վերջ տալ դրան, իսկ նրանք (ռուսները) ցանկանում են արագ ավարտել»,- հավելել է Թրամփը։

«Կարծում եմ՝ նա ցանկանում է դադարեցնել կռիվը։ Նրանք ունեն մեծ, հզոր [ռազմական] մեքենա, հասկանու՞մ եք դա։ Եվ նրանք հաղթեցին Հիտլերին, հաղթեցին Նապոլեոնին։ Գիտեք, վաղուց են կռվում։ Նրանք դա արել են նախկինում: Բայց ես կարծում եմ, որ նա կցանկանար դադարեցնել պայքարը»,- ասել է ամերիկյան վարչակազմի ղեկավարը։

Նա հավելել է, որ Վլադիմիր Զելենսկին նույնպես պատրաստ է բանակցությունների՝ ուկրաինական հակամարտության կարգավորման համար։