Ռուսաստանի Պետդումայի նախագահ է ընտրվել Ռուսաստանի նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Սերգեյ Նարիշկինը:
Այսօր` դեկտեմբերի 21-ին, Պետդումայի վեցերորդ նստաշրջանի առաջին պլենար նիստի ժամանակ քվեարկություն է տեղի ունեցել, որի ընթացքում Նարիշկինի թեկնածությունը պաշտպանել են 238 պատգամավոր, իշխող կուսակցությունը հենց այդքան պատգամավոր ունի խորհրդարանում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Առաջին փոխխոսնակների պաշտոնում են նշանակվել «Եդինայա Ռոսիա»-ից Ալեքսանդր Ժուկովը եւ կոմունիստ Իվան Մելնիկովը:




























