Մեքսիկայի Սենատում որեւիցե բանաձեւ չի ընդունվել Խոջալուի իրադարձությունների հետ կապված: Ի պատասխան մեր հարցման, այս մասին հայտնել են Մեքսիկայի սենատից:

Ընդամենը նոյեմբերի 4-ին Մեքսիկայի Սենատի լիագումար նիստում ընթերցվել է հանձնաժողովներից մեկի կողմից պատրաստված կարծիքի եզրափակիչ երկու պարբերությունները, որոնցից առաջինը կոչ է անում Հայաստանի եւ Ադրբեջանին շարունակել խաղաղ բանակցությունները, աջակցություն է հայտնվում Մինսկի խմբի աշխատանքներին:

Եզրափակիչ երկրորդ պարբերությունում հիշատակվում են Խոջալուի իրադարձությունները՝ դրանք որակելով որպես ջարդեր (massacres):

Ցեղասպանություն բառ այդ փաստաթղթում ընդհանրապես չի հիշատակվում: