Գյումրի-Երեւան ճանապարհին, այսօր` դեկտեմբերի 21-ին, ժամը 17:15-ին, «ԳԱԶԵԼ» մակնիշի ավտոմեքենա է շրջվել: Դեպքը տեղի է ունեցել Լանջիկից դեպի Գյումրի տանող ճանապարհահատվածին, Մարալիկի ոլորաններում:

Երեւանից Գյումրի մեկնող «ԳԱԶԵԼ»-ի ղեկին եղել է Երեւանի բնակիչ, 51-ամյա Գագիկ Նիկոյանը:

Շիրակի մարզի փրկարար վարչության պետ Մարատ Սարիբեկյանը NEWS.am-ին հայտնել է, որ զոհեր չկան, 11 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, վիրավորների մեջ կան նաեւ երեխաներ:

Մեծահասակները տեղափոխվել են Գյումրիի Գ. Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց, իսկ երկու երեխաները` Գյումրիի մանկական Ավստրիական հիվանդանոց: