Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` դեկտեմբերի 21-ին, հրաժեշտի հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ:

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել  Բեռնար Ֆասիեին ակտիվ գործունեության համար: Հանդիպմանը պարոն Ֆասիեն վստահություն է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի, եւ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահի պաշտոնում իրեն փոխարինող Ժակ Ֆորը եւս կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ: