Այս շաբաթ Riga հյուրանոցի սեփականատեր Վենիամին Գուրեւիչը 30 միլիոն լատի չափով գրավ է տվել քաղաքական գործիչ եւ օլիգարխ Գագիկ Ծառուկյանին, հաղորդում է Nozare.lv բիզնես կայքը: Խոսք կարող է գնալ նույնիսկ հյուրանոցի վաճառքի մասին, գրում է «Բիզնես-Բալթիան»:
Դեռ 2009-ին Dienas bizness թերթը պնդում էր, որ Գուրեւիչը նախատեսում էր վաճառել Riga հյուրանոցը` փոխարենը ստանալով 71 միլիոն եվրո, կամ 49.7 միլիոն լատ: Այն ժամանակ հրատարակչության հետ հարցազրույցում սեփականատերը չհաստատեց այդ տեղեկությունները:
Այժմ էլ միլիոնատեր Մարութա Դիտեի մամուլի քարտուղարը հրաժարվել է մեկնաբանել վերջին գործարքը` հայտնելով, որ «ամեն ինչ պարզ կդառնա Ամանորից հետո»:
2004-ից Riga հյուրանոցը պատկանում է 000 MIRA-G–ին, որտեղ 100 տոկոսանոց կապիտալի տերը Վենիամին Գուրեւիչն է:




























