Պահանջարկի ավելացման պարգայում, Նոր տարուն ընդառաջ գնային որոշակի բարձրացումներ տեղի կունենան, եթե անհրաժեշտ առաջարկ չլինի: Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Վարդան Այվազյանը, հավելելով. «Ավելին, մթերային ապրանքները կունենան գնաճ, իսկ ոչ պարենային ապրանքների գները կիջնեն»:
Լրագրողներին հետաքրքրում էր, թե ինչ փոփոխություն կկրի խոզի բդի գինը, ինչին ի պատասխան Վ. Այվազյանը նշեց, միայն, որ ոչինչ ասել չի կարող, բացի նրանից, որ դրա պահանջարկը կտրուկ կբարձրանա:
ԱԺ պատգամավորը շնորհավորեց բոլորի գալիք Նոր տարին ցանկանալով, որ գալիք տարին լինի խաղաղության եւ կայունության տարի, ինչն անհրաժեշտություն է ցանկացած պետության եւ ազգի համար, որպեսզի կարողանա իրականացնել իր նախաձեռնությունները:




























