Ռուսաստանը պատրաստ է կառուցողական երկխոսություն սկսել Հակահրթիռային պաշպանության հարցով, եթե «նրանք սովորեն լսել»: Այդ մասին հայտարարել է Ռուսատանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը` Դաշնային խորհրդին ուղղված ավանդականի դիմումի ժամանակ:
«Ցանկանում եմ միայն մի բան հաստատել` մենք բաց ենք մեր գործընկերների հետ կառուցողական երկխոսություն եւ առարկայական աշխատանք իրականացնելու համար, եթե նրանք սովորեն լսել մեզ: Եւ մենք հույս ունենք, որ պատասխան շարժում կսկսվի փոխադարձաբար ընդունելի որոշման ընդունման համար, որպեսզի պահպանվի վստահության մթնոլորտը: Մենք հույս ունենք նաեւ, որ բանակցությունները կշարունակվեն, եւ աշխատանքներ կտարվեն Եվրոպական անվտանգության նոր պայմանագրի ուղղությամբ»,-ասել է Ռուսաստանի նախագահը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:




























