Կոչ եմ անում Թուրքիայի ղեկավարությանը ներողություն խնդրել կատարած հանցագործությունների, եւ հատկապես Հայոց Ցեղասպանության համար: Այդ մասին դեկտեմբերի 22-ին հայտարարել է ֆրանսիական խորհրդարանի պատգամավոր Ռիշար Մալյեն` Հայոց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի առնչությամբ:

«Բազմաթիվ երկրներ ներողություն են խնդրել այլ ժողովուրդներից կատարվածի համար. շրջափակման եւ այլ հանցանքների համար…»,-շեշտել է նա` հավելելով. «Մենք վերջապես արդարություն կդրեսեւորենք հայ ժողովրդի հանդեպ»:

Իր հերթին, պատգամավոր Բրյունո Լե Ռուն հայտարարել է, որ ցեղասպանությունը ֆիզիկական ոչնչացում է, իսկ ժխտումը` հիշողության վերացում. «Ես կոչ եմ անում պաշտպանել այդ հիշողությունը»:

Նշենք, որ դեկտեմբերի 22-ին Ֆրանսիայի Ազգային ժողովում ընթանում է ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի քննարկումը: Օրենքով պատիժ է սահմանվում 45 հազար եվրո եւ մեկ տարվա ազատազրկում: