Արտերկրում ապրանքների վաճառքը հիանալի հնարավորություն է շրջանառությունն ավելացնելու և բիզնեսն ընդլայնելու համար: Նախկինում միջազգային շուկաներ մուտք գործելը պահանջում էր զգալի ռեսուրսներ՝ լոգիստիկա ստեղծելու, մաքսային ընթացակարգերը հասկանալու և օտարերկրյա հաճախորդներ գտնելու համար: Ozon-ի հետ ամեն ինչ շատ ավելի պարզ է դարձել, քանի որ ընկերությունն իր վրա է վերցնում հիմնական գործառնական խնդիրները: Ներկայացնում ենք, թե ինչպես հաջողակ բիզնես սկսել մարքեթփլեյսի հետ համագործակցելով:
Ozon-ն ակտիվորեն զարգացնում է միջազգային առևտուրը և օգնում վաճառողներին նվազագույն ծախսերով մուտք գործել արտասահմանյան շուկաներ:
Ozon-ի հետ աշխատելու հիմնական առավելությունները.
- Լայն լսարան։ Մարքեթփլեյսի ավելի քան 53,5 միլիոն ակտիվ օգտատերեր վաճառքի աճի բարձր ներուժ են ապահովում:
- Զարգացած լոգիստիկա։ Ozon-ը ներդրումներ է կատարում պահեստներում և տեսակավորման կենտրոններում, ինչը նվազեցնում է առաքման ժամանակը և հեշտացնում ապրանքների պահեստավորումը: Այսօր ընկերությունն ունի Ռուսաստանի և ԱՊՀ երկրների ամենամեծ լոգիստիկ ցանցերից մեկը՝ ավելի քան 3 միլիոն քառակուսի մետր ընդհանուր մակերեսով: Այն ներառում է 43 ֆուլֆիլմենտ կենտրոն և ավելի քան 100 տեսակավորման կենտրոն։
- Մարքեթինգային աջակցություն: Հարթակն առաջարկում է առաջխաղացման գործիքներ, որոնք թույլ են տալիս արագ գտնել գնորդներ ցանկացած երկրում:
- Գործարքների անվտանգություն։ Ozon-ը երաշխավորում է վաճառողների և գնորդների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև իր վրա է վերցնում մաքսային մարմինների հետ փոխգործակցումը:
Ինչպե՞ս գտնել գնորդներ արտասահմանում
Առաջին հերթին, արտահանողը պետք է ուսումնասիրի օրենսդրությունը և պատրաստի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը ընտրված երկրներում ապրանքներ վաճառելու համար: Առաջին փուլում պետք է հասկանալ ապրանքի արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկը, ըստ որի մաքսային մարմինները որոշում են դրա կատեգորիան և կարգավորում ներմուծումը: Ապրանքների որոշ կատեգորիաներ պահանջում են պարտադիր մակնշում` դրանց իսկությունը հաստատելու համար. այս հարցը նույնպես պետք է նախապես կարգավորվի: Բացի այդ, արտահանման համար կարող են պահանջվել համապատասխանության հավաստագրեր, հայտարարագրեր և այլ թույլտվություններ:
Մեծամասամբ մաքսայինի հետ փոխգործակցության հիմնական խնդիրները Ozon-ը վերցնում է իր վրա, ինչը նվազեցնում է վաճառողի բեռը: Միջազգային շուկա մուտք գործելու համար անհրաժեշտ է.
- Գրանցվել Ozon Seller-ում: Աշխատելու համար անհրաժեշտ է իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ կարգավիճակ։
- Որոշել, թե որ երկրներ են առաքվելու ապրանքները: Այս փուլում արժե ուսումնասիրել պահանջարկը և իրավիճակը շուկայում։
- Պատրաստել ապրանքը վաճառքի համար: Կարևոր է ստուգել հավաստագրման, պիտակավորման և փաթեթավորման պահանջներն այն երկրներում, որտեղ նախատեսվում է արտահանումը:
Ինչպե՞ս ապրանքներ առաքել այլ երկրներ
Ozon-ը վաճառողներին առաջարկում է մի քանի աշխատանքային սխեմաներ, որոնք կարելի է համատեղել:
- FBO (Fulfillment By Ozon)․ ապրանքները տեղադրվում են Ozon-ի պահեստներում, և մարքեթփլեյսն ինքն է զբաղվում պահեստավորումով, փաթեթավորմամբ, առաքմամբ և վերադարձներով: Սա ամենահարմար տարբերակն է նրանց համար, ովքեր ցանկանում են փոխանցել բոլոր գործառնական գործընթացները և կրճատել գնորդի համար առաքման ժամանակը:
- FBS (Fulfillment By Seller)․ վաճառողը պահում է ապրանքներն իր մոտ, ինքնուրույն կատարում պատվերների համալրում և դրանք առաքում Ozon:
- realFBS․ վաճառողը լիովին պատասխանատու է պահպանման, փաթեթավորման, առաքման և թղթաբանության համար:
Կարևոր է հիշել, որ միջազգային առաքանիները պահանջում են փաթեթավորման ստանդարտների խստիվ պահպանում, ճշգրիտ պիտակավորում և ծանրոցների բովանդակության մասին ամբողջական տեղեկատվություն: Հակառակ դեպքում մաքսայինում հնարավոր են ուշացումներ։ Արժե նաև դիտարկել բեռների ապահովագրությունը՝ միջազգային լոգիստիկայի հետ կապված հնարավոր ռիսկերից պաշտպանվելու համար:
Արտասահմանյան շուկաներում ապրանքների առաջխաղացում
Արտերկրում վաճառքը պահանջում է հաշվի առնել տեղական առանձնահատկությունները, սակայն առաջխաղացման հիմնական սկզբունքները մնում են նույնը.
- Ապրանքների բարձրորակ քարտեր: Կարևոր է նկարագրություններում նշել ճշգրիտ բնութագրերը, նյութերը և օգտագործման առանձնահատկությունները, իսկ որպես վիզուալ օգտագործել ոչ միայն լուսանկարներ, այլ նաև տեսանյութեր։
- Օգտագործել Ozon-ի վերլուծությունները: Վաճառողի անձնական հաշիվը տեղեկատվություն է տրամադրում տարբեր երկրներում պահանջարկի վերաբերյալ:
- Աշխատանք արձագանքների հետ: Կարևոր է անհապաղ պատասխանել հաճախորդների հարցերին և հաշվի առնել նրանց ցանկությունները:
- Մասնակցություն ակցիաներին։ Ozon-ը պարբերաբար իրականացնում է ծախծխումներ, որոնք օգնում են մեծացնել լսարանի հասանելիությունը:
Ozon-ի ինտերֆեյսը հարմարեցված է տարբեր երկրների գնորդների համար, գները ավտոմատ կերպով փոխակերպվում են տեղական արժույթի: Այնուամենայնիվ, կարևոր է հիշել, որ արտասահմանյան հաճախորդները կարող են տարբեր ակնկալիքներ ունենալ արտադրանքի որակի և առաքման ժամկետների հետ կապված: Ուստի արժե նախօրոք մտածել նրանց հետ աշխատելու ռազմավարություն՝ սպասարկման բարձր մակարդակը պահպանելու համար։
Միջազգային շուկաներ մուտք գործելը տրամաբանական քայլ է այն ձեռնարկատերերի համար, ովքեր ցանկանում են մեծացնել իրենց բիզնեսը և ավելացնել վաճառքը: Ozon-ի գործընկերներին հասանելի է մեծ Գիտելիքների բազա, ինչպես նաև ուսումնական դասընթացներ University Ozon հարթակում, որոնք կօգնեն ձեզ հասկանալ արտաքին շուկաներում աշխատելու բոլոր նրբությունները: Գրանցվե՛ք Ozon Seller-ում և օգտագործեք հարթակի հնարավորությունները ձեր բիզնեսը զարգացնելու համար:






























