«Միջազգային ամնեզիա» (Amnésie Internationale) նախաձեռնությունը ողջունում է  Ֆրանսիայի խորհրդարանի կողմից  այսօր` դեկտեմբերի 22-ին Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծի ընդունումը, հողորդում է  «Nouvelles dArménie»-ին:

«Միջազգային ամնեզիան», որը մշտապես իր գործունեությունում ներառել է 20-րդ դարի ցեղասպանությունների ճանչման եւ ժխտողականության բոլոր ձեւերի դատապարտումը, ողջունում է նման առաջընթացը:

Միաժամանակ` անհրաժեշտ է զգոնություն, եւ «Միջազգային ամնեզիան»  մոբիլիզացնում է  ուժերը` մինչ Սենատի կողմից օրինագծի վերջնական ընդունումը:

«Միջազգային ամնեզիան» 2012 թ. մարտի 24-ին Մարսելի «Dock des Suds» սրահում կազմակերպելու է հանդիպում բոլոր նրանց համար, ովքեր հավատարիմ են արդարությանն ու ճշմարտությանը: